«Արցախում հումանիտար օդային միջանցքի բացումը պետք է դառնա օրակարգային և հրատապ լուծում». Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գրառումը․ «Արդեն վեցերորդ օրն է՝ իրենց «բնապահպան» ներկայացնող ադրբեջանցիներն անօրինական կերպով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Առ այսօր Արցախի Հանրապետության 120.000 բնակիչ՝ այդ թվում 30.000 երեխա, շրջափակման մեջ են՝ զրկված առաջին անհրաժեշտության միջոցներից։
Ներկայումս ամբողջությամբ դադարեցված է սննդի, բժշկական պարագաների և վառելիքի մատակարարումն Արցախ:
Մինչդեռ Ստեփանակերտում պատրաստ է ամբողջովին գործառնող օդանավակայան, որն այս պահին հնարավորությոն ունի մարդասիրական օգնությամբ ինքնաթիռներ ընդունելու: Փրկության այս ճանապարհը գործածելու համար անհրաժեշտ է միայն միջազգային հանրության վճռականությունը։
Որպեսզի հումանիտար ինքնաթիռները թռիչքներ կատարեն Արցախ, աշխարհը պետք է դրսևորի համամարդկային արժեքներին հետևելու կամքն ու հստակ որոշումը։
Այս ուղղությամբ դիվանագիտական դաշտում տարվող աշխատանքներն ավելի ինտենսիվ բնույթ պետք է կրեն։ Անհրաժեշտ է գործածել բոլոր ջանքերը, ձեռք բերել անհրաժեշտ պայմանավորվածությունները, օգտագործել բոլոր ռեսուրսներն ու միջոցներն այդ վճռական որոշմանը հասնելու համար։
Որպեսզի Ադրբեջանի սադրանքներն այլևս ճգնաժամերի չբերեն, որպեսզի նման կոլապսային իրավիճակներում չհայտնվենք, Արցախում հումանիտար օդային միջանցքի բացումը պետք է դառնա օրակարգային և հրատապ լուծում։ Արցախը, որպես առանձին համայնք պահպանելու համար, օդային ճանապարհն անհրաժեշտություն է»։

«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
5702:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8000:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
9200:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
84Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
199Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
90Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
91Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
82Երեկ, 22:36