«Արցախն ու Հայաստանը կենսական նշանակություն ունեն իրար համար». Տ. Հայրապետյան
![]() 288 Կիրակի, 18 դեկտեմբերի, 2022 թ., 10:48 ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Երեկ Արցախի մեր հայրենակիցները ֆլեշմոբ են կազմակերպել և ցույց տվել, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհը դա կյանքի ճանապարհ է, դա Արցախի սրտի աշխատանքն է ապահովում: Սիրուն ակցիա էր: Բայց ես մտածում եմ, որ այդ ճանապարհը ոչ պակաս կենսական է Հայաստանի համար, որքան էլ ոմանք դրանից փորձեն խուսափել: Արցախը ՀՀ–ի որպես պետության գոյության կարևոր երաշխիք է: Մինչև 2020թ. ոչ միայն ՀՀ–ն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ նաև Արցախը՝ ՀՀ–ին: Քարվաճառը հանձնելուց հետո ադրբեջանցիները հասան Սյունիք, Ջերմուկ ու Գեղարքունիք: Այսինքն՝ դա նաև ՀՀ անվտանգության գոտին էր: Հիմա էլ Արցախի շուրջ ստեղծված այս բարդ իրավիճակի հանգուցալուծումն է ՀՀ պետականության պահպանման երաշխիքը, որովհետև եթե հանկարծ Արցախը կորցնենք, հաջորդ թիրախը դա Սյունիքն է, ինչը նշանակում է ՀՀ պետականության ավարտ: Ուստի Արցախն ու Հայաստանը կենսական նշանակություն ունեն իրար համար, դա հաստատված է պատմությամբ ու փորձով»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
