«ՀՀ-ում գտնվող Արցախի պաշտոնյաներ, ինչո՞ւ ամեն տեղ եք, բայց ոչ Նիկոլի նստավայրի դիմաց». Մետաքսե Հակոբյան
![]() 368 Կիրակի, 18 դեկտեմբերի, 2022 թ., 11:00 Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հե՜յ, Նիկոլ, որտե՞ղ ես... Որտե՞ղ եք մանդատներով և մանդատները վայր դրած ՀՀ ԱԺ գործընկերներ... Որտե՞ղ եք «չպայքարող» Արցախին ոտքի կանգնելու կոչեր անող ու Արցախի «փոխարեն» պայքարող իմ թանկագին հայրենակիցներ... 7 օր Արցախը չի ընկճվում, չի թուլանում, քանզի հակառակ դեպքում գինը վճարման անդառնալի է լինելու, քանզի հասել ենք եզրագծին, որինց այն կողմ մեր մայր Հայաստանն է հանձնվում թշնամուն... Որտե՞ղ եք տասնյակ հազարներով Երևանում քայլող, փողոցներ փակող իմ պայքարող հայրենակիցներ... Ինչո՞ւ 7 օր պահանջում եք բոլորից, բայց ոչ գլխավոր պատասխանատուից... Ինչո՞ւ առ այսօր պահանջատեր եք բոլորից, բայց ոչ Նիկոլից... ՀՀ-ում գտնվող Արցախի պաշտոնյաներ, ինչո՞ւ ամեն տեղ եք, բայց ոչ Նիկոլի նստավայրի դիմաց... Հ.Գ. ի գիտություն «չիմացողների». Արցախն ու Հայաստանը հանձնում է Նիկոլը, նրան առ այսօր սատարողները, լռողները, «սպասողները»...»: Աղբյուրը` Մետաքսե Հակոբյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
