Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հետաքրքրական է Բաքվում Սաուդյան Արաբիայի թագավորության այս այցը»․ Տաթևիկ Հայրապետյան

«Հետաքրքրական է Բաքվում Սաուդյան Արաբիայի թագավորության այս այցը»․ Տաթևիկ Հայրապետյան
309
Կիրակի, 18 դեկտեմբերի, 2022 թ., 18:30

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Սաուդյան Արաբիայի Թագավորության պատվիրակությունը օկուպացված Կովսական է մեկնել Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի հետ։ Նշեմ, որ պատվիրակությունն այսօր հանդիպում է ունեցել Ալիևի հետ։ Հետաքրքրական է Բաքվում Իսրայելի դեսպանի վերջին հարցազրույցի ֆոնին Սաուդյան Արաբիայի թագավորության այս այցը և հենց Կովսական, որը բացի Հայաստանից նաև սահմանակից է Իրանին։ Օկուպացված Կովսականում նաև հրեական կողմն է բազմաթիվ ներդրումներ անում»։