Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Էմանուել Մակրոնը մխիթարել է Մբապեին

Էմանուել Մակրոնը մխիթարել է Մբապեին
302
Երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2022 թ., 00:00

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, ով ԱԱ-2022-ի եզրափակչի խաղը դիտում էր մարզադաշտից, իր հավաքականի պարտվելուց հետո աջակցել է Կիլիան Մբապեին։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին 4-2 հաշվով:

Խաղի ավարտից հետո խաղադաշտ է իջել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա որոշել է աջակցել Կիլիան Մբապեին։ Քաղաքական գործիչը գրկել է ՊՍԺ-ի հարձակվողին։

Նշենք, որ Մբապեն 8 գոլով դարձավ ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկու։