Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ի՞նչ է խանգարում ռուս խաղաղապահներին հումանիտար օգնություն բերել Արցախ այն ճանապարհներով, որոնցով իրենք ելումուտ ունեն»․ Կ․ Հեքիմյան

«Ի՞նչ է խանգարում ռուս խաղաղապահներին հումանիտար օգնություն բերել Արցախ այն ճանապարհներով, որոնցով իրենք ելումուտ ունեն»․ Կ․ Հեքիմյան
277
Երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2022 թ., 18:18

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Եկեք տրամաբանենք:
Եթե Արցախը շրջափակման մեջ է, ապա շրջափակման մեջ են նաև ռուս խաղաղապահները:
Այսինքն, եթե արցախցիները վառելիքի, սննդի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների կարիք ունեն, ապա ռուս խաղաղապահները ևս պետք է նույն կարիքն ունենան:
Սակայն, ՌԴ-ն չի բարձրաձայնում իր՝ թվով 1980 զինվորների՝ Արցախում շրջափակման վերաբերյալ: Դա, առնվազն, նշանակում է, որ ռուս խաղաղապահներն Արցախ ելումուտ ունեն այլ ճանապարհներով (օրինակ՝ Աղդամով, Հադրութով, Քարվաճառով): Սա, իր հերթին, նշանակում է, որ Արցախը շրջափակված է ՄԻԱՅՆ արցախցիների համար:
ՀԳ. Ի՞նչ է խանգարում ռուս խաղաղապահներին հումանիտար օգնություն բերել Արցախ այն ճանապարհներով, որոնցով իրենք ելումուտ ունեն: Միայն չասեք, որ ադրբեջանցիները»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան