«Հաջիևն ադյալը քցելու էր ոտքերին, գնար, նստեր Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի դիմա՞ց»․ Էդգար Ղազարյան
![]() 469 Երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2022 թ., 14:18 Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև Արցախի ներկայացուցիչների՝ մասնավորապես՝ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի նստացույցի մասին, ասել է․ «ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ի՞նչ է պահանջում, գնա՛ քո կառավարությունից պահանջի, այսինքն՝ մի կառավարության ներկայացուցիչ էլ դու ես, պետնախարար ես եղել, հիմա էլ նախարարի խորհրդական ես, որը ՀՀ կառավարության հետ համագործակցության մասին համաձայնագիր ունի․․. Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության էդ կետը Ադրբեջանը խախտել է, հետո՞, բա դու էլ խախտեիր՝ Քելբաջարը չհանձնեիր Ադրբեջանին: Հիմա, որ դու ասենք այդ պայմանագրի կետերից մեկը խախտեիր, օրինակ՝ Իլհամ Ալիևի խորհրդական, օգնական Հաջիևը ադյալը քցելու էր ոտքերին, գնար, նստեր Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի դիմա՞ց, թե՞ գործողություն էր անելու՝ խնդիրը լուծեր։ Նիկոլ Փաշինյանից ոչ մեկդ ոչ մի պահանջ չունե՞ք, ԱԳ նախարարից, Ալեն Սիմոնյանից պահանջ չունե՞ք»,- նկատել է Ղազարյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
