«Այս ամենը տեղի է ունենում Լաչինի միջանցքի շրջափակման ֆոնին». Արմեն Աշոտյան
![]() 285 Երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2022 թ., 17:54 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բրյուսելը պատվում է Ալիևին հենց այն նույն օրերին, երբ Ալիևի ուղիղ ցուցումով Արցախում ստեղծվում է հումանիտար աղետ։ Ուիքենդային օրերին հայ ժողովրդի ուշադրությունից վրիպեց մի կարևոր իրադարձություն, որն ուղղակիորեն փաստում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական խղճուկ այսօրը և ողբերգական վաղը, եթե համարժեք քայլեր չձեռնարկվեն։ Այսպես, Բուխարեստում դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի և Ռումինիայի ղեկավարների միջև ստորագրվեց մի համաձայնագիր, ըստ որի, Ադրբեջանից դեպի ԵՄ արտահանվելու է, այսպես կոչված, «կանաչ» էներգիա։ Հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ռումինիայի վարչապետ Նիկոլա Չուկեն։ Ամենահատկանշականն այն է, որ հատուկ այդ հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցելու համար Բուխարեստ է ժամանել Եվրոհանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով կրկին Ադրբեջանին «մեծարեց», որպես ԵՄ հուսալի գործընկեր։ Այս ամենը տեղի է ունենում Լաչինի միջանցքի մինչ այսօր տևող շրջափակման ֆոնին և փաստում է մի կարևոր հանգամանք. միջազգային ինստիտուտների, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի կողմից Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարուցած ագրեսիան և հումանիտար աղետն ունեն 0 գործնական նշանակություն։ Կրկնակի ստանդարտների և «բարձրաշխարհիկ» ցինիկության մաստեր-կլասը, որ դրսևորում է պաշտոնական Բրյուսելը հայ ժողովրդի համար այս աղետալի օրերին, նորություն չէ։ Նորությունն այն է, որ դա արվում է առավել բացահայտ՝ թքած ունենալով բոլոր այն խնդիրների վրա, որ ծագել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար արդեն 8 օր տևող բլոկադայի հետևանքով։ Ի դեպ, ԵՄ-ն ֆինանսավորելու է այդ ստորջրյա «կաբելի» ներդրմանը մոտ 2 միլիարդ եվրոյով։ Հիշեցնեմ նաև, որ մինչ այդ էլ ԵՄ-ն 2 միլիարդ եվրոյի առանձին ներդրումային փաթեթ էր առաջարկել Ադրբեջանին։ Այսինքն՝ պաշտոնական Երևանը, Բրյուսելի կողմից այդքան սիրված Նիկոլն իրականում եվրոպական քաղաքական վերնախավի համար ունեն 0 արժեք։ Փոխարենը՝ հայերի «հախից գալու» անհագուրդ, հիվանդագին ցանկություն ունեցող Ալիևը շարունակաբար խրախուսվում է և այս իրադարձություններն ապացուցում են՝ բավարար չէ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև՝ հայ ժողովրդի հավաքական ճնշումները, ջանքերն Ալիևին և ադրբեջանական ագրեսիան հավուր պատշաճի պատժելու համար»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
