«Ուզու՞մ եք, որ առանց կրակոցի լուծվի Լաչինի միջանցքի հարցը». Վարդան Սրտաշյան
328
Երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2022 թ., 00:30
«Ազգային արժեք ակումբ»-ի հիմնադիր Վարդան Սրտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզու՞մ եք, որ առանց կրակոցի լուծվի Լաչինի միջանցքի հարցը։ Խնդիրը քաղաքական է, ոչ թե՝ ռազմական։ Բաքվում վստահ են, որ ինչ քայլի էլ գնան, քանի Հայաստանի ղեկին նիկոլի իշխանությունն է, ամեն բան մարսելու են։ Սրա ամենապարզ օրինակը երկրի առաջին տիկնոջ՝ մոմի լույսի ներքո ֆուտբոլ վայելելու ագիդացիան է։ 120 հազար մարդ շրջափակման մեջ խեղդամահ է լինում, իսկ այդ ընթացքում երկրի թիվ մեկ տիկինը, մարդկանց ուշադրությունը խնդրի վրա սևեռելու փոխարեն, ֆուտբոլ դիտելու փիառ է անում։ Հենց Բաքվում տեսնեն, որ նիկոլի իշխանությունը վտանգի տակ է, 5 րոպե հետո Լաչինի միջանցքը բացվելու է։ Այստեղ արդեն առաջանում է երկրորդ հարցը՝ ինչպես վտանգել նիկոլի իշխանությունը։ 2018թ․-ից սկսած ներկայիս իշխանության գարանտը եղել է, այսպես կոչված, ընդդիմությունը։ 600 հազար մարդու անվանելով ժեղ՝ նրանք ակամայից այդ 600 հազար մարդուն դարձնում են նիկոլին դաշնակից։ Վստահաբար կարելի է ասել, որ այդ 600 հազարի մեծամասնությունը ընտրել է նիկոլին, որ հին բարքերը հանկարծ հետ չվերադառնան։ Դժվար է մոռանալ այդ հին բարքերը։ Ինչպես մոռանալ, օրինակ, ֆիքսված գումարով վայեննի բիլետների վաճառքը, ֆիքսված գումարով ցանկացած քրեական գործ ջրելը կամ ցանկացած անօրինական հարց լուծելը։ Սակայն սա դեռ հեչ, ամենածանրը մարդկանց հիշողություններում ռեժիմին սպասարկող տասովշիկների ստրկատիրական վերաբերմունքն էր հասարակ ժողովրդին, երբ շեֆերից դաբրո ստացած տեղային իշխանիկները ժողովրդի ցանկացած անդամի հետ վարվել են այնպես, ինչպես կցանկանային։ Համատարած նվաստացումը, ժողովրդի աղքատության ֆոնին քրեական տարրերի իշխանության զավթումը, պետական ապարատում տիրող համատարած բարդակը, ծանր ֆինանսատնտեսական վիճակը ստիպեցին, որ առանց շատ մանրանալու նիկոլի անձի մեջ, մարդիկ հեռացնեն ժողովրդի արյունը խմող պարազիտների խմբակին ու տեղը բերեն նիկոլին։ Մարդիկ չէին մտածում, որ նիկոլին իշխանության բերելով իրենց վիճակը էլ ավելի է վատանալու։ Ինչևէ, նիկոլի իշխանությունը վտանգելու համար, այդ իշխանությունը վտանգող մարդկանց խումբը, նախքան գործողության անցնելը, պետք է հայտարարի ընդամենը մեկ բան՝ իշխանություններին հեռացնելու պրոցեսի մեջ տեղ չի կարող ունենալ ներկայիս ընդդիմություն կոչված խմբակից որևէ անձ։ Այսքանով, առնվազն, Լաչինի միջանցքի հարցը, կարճաժամկետ կտրվածքով կլուծվի։ Իսկ եթե ուզում ենք խնդիրը լուծել նաև երկարաժամկետ կտրվածքով, ապա միանշանակ է, որ մեզ պետք է հեղափոխություն, հոգևոր հեղափոխություն։ Պետք է գիտակցել, որ մինչ այդ սխալ ենք ապրել, շատ ու շատ բաներ սխալ ենք արել, հեռացել ենք Աստծուց, հայրենիքից, բարոյականությունից, պետք է զղջալ այդ ամենի համար ու ապաշխարել՝ նյութը հոգևորից ստորադասելով, երազանքը առօրէականից գերադասելով, սերը Աստծու ու կողակիցների նկատմամբ վերադասելով։ Եթե գտնենք սեփական առաքելությունը Արարչի առաջ, Լաչինն էլ կազատագրենք, Արցախն էլ, Արևմտյան Հայաստանն էլ , առանց չափազանցության՝ ողջ աշխարհն էլ»: