Թալինի քաղաքապետը պետական միջոցների հաշվին մոտ 10 մլն դրամանոց ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»
![]() 242 Երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2022 թ., 09:48 Թալինի քաղաքապետը պետական միջոցների հաշվին մոտ 10 մլն դրամանոց ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված պաշտոնական փաստաթղթից հայտնի է դարձել, որ ավտոմեքենան գնվել է ֆիզիկական անձ Տարոն Կարապետյանից 9 մլն 700 հազար դրամով: Թալինի համայնքապետարանի աշխատակազմը գնումների փաստաթղթում «մոռացել է» նշել գնված ավտոմեքենայի մոդելը: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ: «Այդ ավտոմեքենան համայնքի ղեկավարի համար է, նախկին մեքենաների «մատոռները» թափված էին, հին մեքենաներ էին՝ անմխիթար վիճակում գտնվող: Շահագործել եմ իմ անձնական մեքենան, առանց ոչ մի բանի. գիտեք՝ համայնքը ինչ վիճակում էր»,- ներկայացրել է Սափեյանը՝ միաժամանակ նշելով ավտոմեքենայի մոդելը՝ Mercedes: «Ժողովուրդ» օրաթերթը երիտասարդ քաղաքապետից հետաքրքրվել է, թե ինչու է որոշվել գնել շուրջ 24 հազար դոլարանոց մեքենա այն դեպքում, երբ համայնքի բյուջեն այնքան էլ լավ վիճակում չէ: Հարցին ի պատասխան՝ Սափեյանն ասել է. «Նորմալ գին է: Ի՞նչն է խնդիրը, ես ուզում եմ հասկանալ: Մենք այնպիսի մեքենա ենք ձեռք բերել, որ հինգ տարվա ընթացքում նույն մեքենան ծառայի համայնքին և գործերը թեթևացնի»: Հավելենք, որ այս տարվա սեպտեմբերի 27-ին Տավրոս Սափեյանը վթարի էր ենթարկվել Երևանի Հրազդանի կիրճում: Ըստ ամենայնի, համայնքի ղեկավարը նոր մեքենայի կարիք ունի, քանի որ իր մեքենան դիմացի ավտոմեքենայի ուժգին հարվածից լուրջ վնասներ է կրել: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
