Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ոչ ինքներս ենք կարողանում բացել այն, ոչ էլ որեւէ «ընկեր» ունենք, որ մեզ օգնի այդ հարցում». Արմեն Հայրապետյան

«Ոչ ինքներս ենք կարողանում բացել այն, ոչ էլ որեւէ «ընկեր» ունենք, որ մեզ օգնի այդ հարցում». Արմեն Հայրապետյան
310
Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 01:06

Լրագրող Արմեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կիրակի Հանրայինով Խզմալյանն ասում էր, որ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ճնշման ներքո երկուշաբթի օրը ադրբեջանը բացելու է ճանապարհը: Երկուշաբթի ադրբեջանը «ԱՐԵՎՄՈՒՏՔՈւՄ» գազային պայմանագիրը թարմացրեց:
Մինչեւ այդ էլ ռուսամետներն էին պնդում, թե խաղաղապահները ուր որ է շան սատակ են անելու ադրբեջանական «բնապահպաններին» եւ բացելու են ճանապարհը: Այնինչ ռուսները դինամիկներ բերեցին, սկսեցին ադրբեջանցիների հետ բարձր երաժշտություն լսել, ֆուտբոլ նայել:
Իրականությունն այն է, որ 50-60 ադրբեջանցի մոտ 10 օր է՝ փակել են մեր ճանապարհը եւ մենք այնքան անճար ենք, այնքան անկարող, որ ոչ ինքներս ենք կարողանում բացել այն, ոչ էլ որեւէ «ընկեր» ունենք, որ մեզ օգնի այդ հարցում»: