Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ՌԴ-ն հիմնավորապես կլուծի Լաչինի միջանցքի հարցը, որպեսզի տարբեր «բնապահպաններ» ելումուտ չանեն դրանով». Ալեքսեյ Լեոնկով

«ՌԴ-ն հիմնավորապես կլուծի Լաչինի միջանցքի հարցը, որպեսզի տարբեր «բնապահպաններ» ելումուտ չանեն դրանով». Ալեքսեյ Լեոնկով
657
Երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2022 թ., 22:36

«Լաչինի միջանցքի հարցը պետք է հիմնավորապես լուծվի. օրինակ՝ այնպես, ինչպես Իսրայելում։ Ցանկապատով ամրացնել և անցակետեր տեղադրել, որպեսզի ամեն տեսակ «բնապահպաններ» դրանով ելումուտ չանեն»,- կարծում է ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը։

Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման շրջանակներում տված հարցազրույցի ընթացքում Լեոնկովը նշել է, որ եթե Ադրբեջանը բանակցությունների փոխարեն շարունակի իր անօրեն քայլերը՝ շրջափակելով Արցախը, ապա միջանցքը պետք է ապաշրջափակվի ռադիկալ ​​մեթոդներով։
«Ռուսաստանը գիտի, թե ինչպես դա անել», - հավելել է Լեոնկովը:
Նրա կարծիքով, Ռուսաստանը կսկսի ավելի ակտիվ գործել միջանցքի բացման ուղղությամբ, երբ հումանիտար իրավիճակը դառնա կրիտիկական։

«ՌԴ-ն հիմնավորապես կլուծի Լաչինի միջանցքի հարցը, որպեսզի տարբեր «բնապահպաններ» ելումուտ չանեն դրանով». Ալեքսեյ Լեոնկով