Ի՞նչ Լաչին, ՔՊ-ն զբաղված է ՏԻՄ-երով. «Հրապարակ»
![]() 253 Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 09:12 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լաչինի փակված միջանցքից ընդամենը 30-40 կմ հեռավորության վրա՝ Սիսիանում, իշխանությունները նախընտրական «տասովկաների» մեջ են։ ՏԻՄ վերջին ընտրություններում Սիսիանում որևէ ուժ չհավաքեց 50+1, հետընտրական կոալիցիա չկազմվեց, բայց ՔՊ-ին հաջողվեց Արման Բաբաջանյանի կուսակցության 1 անդամի հետ գործարքի շնորհիվ համայնքապետ ընտրել իր թեկնածու Արման Հակոբջանյանին, սակայն հետագա նիստեր չգումարվեցին՝ քվորումի բացակայության պատճառով, և ընտրված համայնքապետը չկարողացավ երդվել՝ ստանձնելով համայնքի կառավարումը։ Իսկ օրերս նա հրաժարական տվեց՝ Սիսիանում գարնանը նոր ընտրություններ կլինեն։ Եվ որպեսզի այդ ընտրություններում ՔՊ-ն կարողանա զավթել Սիսիանը, նախ որոշել են զավթել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները։ Սիսիանի մեր աղբյուրից տեղեկացանք, որ ինչպես նախընտրական կամպանիան, այնպես էլ հանձնաժողովների ձևավորումը կառավարում է սիսիանցի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն՝ իր մերձավորներով։ Նրանք ամեն ինչ արել են, որ հանձնաժողովում յուրայիններ ընդգրկվեն, սակայն նախագահի հարցում չեն հաջողել։ Դեկտեմբերի 17-ին Սիսիանի ու Գորիսի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 34 ԸԸՀ-ում նախագահի ընտրությունը խաղաղ չի անցել։ Հանձնաժողովի համբարձումյանական թևը դեմ է քվեարկել նախագահի թեկնածու Արմեն Ստեփանյանին, սակայն նա ընտրվել է՝ 5 քվե ստանալով։ ԸԸՀ նախկին կազմից նա միակն է, որ ընդգրկվել է հանձնաժողովում, մյուսները փոխվել են։ Սակայն Համբարձումյաններն ամեն ինչ արել ենլ, որ նախագահ դառնա Արմինե Անդրանիկյանը, ով նախագահի տեղակալ է ընտրվել։ Սա նշանակում է, որ հաջորդ ընտրություններում ՔՊ-ն հույսը դրել է ընտրակեղծարարության վրա, այլապես ինչու են միջամտում հանձնաժողովների ձևավորման»: Ամբողջական հոդվածը՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
