Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը` Հայաստանի դաշնակիցների լյուստրացիա». Դանիել Իոաննիսյան

«Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը` Հայաստանի դաշնակիցների լյուստրացիա». Դանիել Իոաննիսյան
288
Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 12:24

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառումը․ «Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը՝ Հայաստանի դաշնակիցների լյուստրացիա

ԱՄՆ, Ֆրանսիա, Նորվեգիա և Իռլանդիա. ահա այն երկրները, որոնք ՄԱԿ-ում հասցեական ասեցին, որ Լաչինի միջանցքի բացման կոչն ուղղված է Ադրբեջանին։ Չինաստանը, Մեծ Բրիտանիան, մեր նորաթուխ դաշնակից Հնդկաստանն ու մի քանի այլ երկրներ ոչինչ չասեցին Ադրբեջանի հասցեին (միայն կողմերին սիմետրիկ կոչեր արեցին)։

Իսկ ահա Ռուսաստանը կրկնում էր հանքերի մասին ադրբեջանական խոսույթը։ Ընդ որում՝ Ռուսաստանը, Ադրբեջանի հետ միասին, միակ երկրներն էին, որոնք հերքում էին Լաչինի միջանցքի ամբողջությամբ փակ լինելը։

Հիմա հարց. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրներից որո՞նք են մեր դաշնակիցը։

Հ. Գ. Հայաստանի ներկայացուցչի ելույթը լավն էր։ Միջազգային հանրության համար հասկանալի լեզվով համարյա ամեն ինչ ներկայացվեց (բացի Ռուսաստանի թերանալուց)»։