Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Երեկ ամենաբարձր ամբիոնից հնչեց Արցախի հարցը». Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն հայտնեց

«Երեկ ամենաբարձր ամբիոնից հնչեց Արցախի հարցը». Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն հայտնեց
497
Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 10:18

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ներկայացնելով Արցախում իրավիճակն ասաց. «Երեկ ՄԱԿ-ում անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, որտեղ քննարկվել է Արցախի հարցը. դա շատ կարևոր է, որովհետև ամենաբարձր ամբիոնից հնչեց Արցախի հարցը: 200 ժամից ավել բլոկադայի մեջ ենք, ՄԱԿ-ի արձագանքն այս առոմով անընդունելի էր և կտրուկ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր անդամներին»,- ասաց պետնախարարը: