«ՄԱԿ ԱԽ-ն կձևացնի, որ խիստ մտահոգված է, Ադրբեջանն էլ իր հերթին կձևացնի, որ հետևում է այդ հորդորին»․ Արմեն Բաղդասարյան
![]() 330 Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 13:24 Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը 168 TV-ի եթերում խոսելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից սպասելիքների մասին՝ ասել է․ «Արցախի և հայ-ադրբեջանական հակամարտության խնդրում ՄԱԿ-ի ԱԽ անդամների շահերը ոչ միայն չեն համընկնում, այլև հակադրվում են: ՄԱԿ ԱԽ-ն լուրջ որոշումներ ընդունում է միայն կոնսենսուսով. այդպիսի կոնսենսուսը բացառված է, դրա համար պետք չէ սպասել այնպիսի կոշտ հայտարարություն, որից անմիջապես հետո Ադրբեջանը կբացի ճանապարհը: Պետք է սպասել ընդամենը հորդոր, որը պարտադրանքի ուժ չի ունենա, այսինքն՝ ՄԱԿ ԱԽ-ն ընդամենը կձևացնի, որ խիստ մտահոգված է այս իրավիճակով, Ադրբեջանն էլ իր հերթին կձևացնի, որ՝ այո, հետևում է այդ հորդորին, և ժամանակ առ ժամանակ գուցե մարդասիրական նկատառումներով ինչ-որ մեքենաներ բաց կթողնի: Ավելին պետք չէ ակնկալել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
