Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մինչև Ամանոր ճանապարհը կբացվի՞»․ լրագրողը՝ Արման Եղոյանին

«Մինչև Ամանոր ճանապարհը կբացվի՞»․ լրագրողը՝ Արման Եղոյանին
230
Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 13:54

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը դիտարկմանը՝ ընդդիմադիրներն ասում են, որ պետք է ուժով բացվի Բերձորի ճանապարհը, արձագանքել է․ «Եթե ընդդիմադիրներն են դա ասում, ուրեմն պետք չի դա անել»։
Խոսելով Հայաստանը Արցախին կապող ճանապարհի փակման մասին՝ պատգամավորն իր խոսքում նշել է․ «Ճանապարհները փակվում և բացվում են ոչ թե մարդկանց ֆիզիկական ներկայությամբ, այլ ուժերի քաղաքական հարաբերակցությամբ: Մեկ խոսքը կարող էր բավարար լինել այդ ճանապարհը բացելու համար, կամ մեկ լռությունը կարող է բավարար լինել ճանապարհը փակ պահելու համար»:
«Մինչև Ամանոր ճանապարհը կբացվի՞» հարցին Եղոյանը պատասխանել է․ «Դրա հավանականությունը կա, բայց կա նաև չբացվելու հավանականություն: Երկու դեպքում կարող է բացվել ճանապարհը. կամ, երբ փակողների պահանջները իրականացվեն, կամ, երբ փակողները տեսնեն, որ իրենց պահանջներն իրականացնել չի ստացվում և այլևս անհնար է պահանջել դրանց իրականացում: Մենք երկրորդ տարբերակով պետք է առաջ շարժվենք, որովհետև առաջին տարբերակով մենք ուղղակի շարժվելու տեղ չունենք»:

«Մինչև Ամանոր ճանապարհը կբացվի՞»․ լրագրողը՝ Արման Եղոյանին