«ՌԴ հայտարարությունը իրականությունը չէր արտացոլում». Արտակ Բեգլարյան
![]() 305 Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 15:24 Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց օրեր շարունակ նստացույց իրականացնող Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՌԴ ներկայացուցչի հետևյալ հայտարարությանը, որ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառը կողմերի տարաձայնություններն են կապված տարածաշրջանի հանքավայրերի շահագործման հետ և որ համաձայնեցվում են ադրբեջանցի բնապահպանների՝ հանքավայրեր այցելության պայմանները․ «ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՌԴ ներկայացուցչի հայտարարությունը միանշանակ չէր արտացոլում Լաչինի շուրջ ստեղծված իրական իրավիճակը: Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր: Այսինքն՝ բնականաբար, հաշվի առնելով իմ կարգավիճակը, որոշակի գնահատականների հարցում զսպվածություն եմ ցուցաբերում, բայց այն, որ ՌԴ հայտարարությունը իրականությունը չէր արտացոլում, սա ինձ համար միանշանակ է: Պատճառների մասին կարող եմ ուղղակի ենթադրել. հաշվի են առել տարբեր շահեր, փոխկապակցվածություններ, հնարավոր ռիսկեր, բայց սա իրենք պետք է մեկնաբանեն, թե ինչու են այդպիսի հայտարարություններ արել»,- նշել է Բեգլարյանը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
