Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

ՀՀ ԱԱԾ-ն գերիների հարազատների համար թեժ գիծ է գործարկել

ՀՀ ԱԱԾ-ն գերիների հարազատների համար թեժ գիծ է գործարկել
213
Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 20:06

Ազգային անվտանգության ծառայությունում գերիների ու անհայտ կորածների հարազատների համար թեժ գիծ է գործարկվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ դիմել կարող են գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներն ու հարազատները, ներկայացնել իրենց հուզող խնդիրները, առաջարկությունները՝ միջգերատեսչական հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբին փոխանցելու նպատակով։
Դրա համար անհրաժեշտ է զանգահարել 096-02-09-31 հեռախոսահամարով:
ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ հեռախոսահամարը կգործի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-ից 18:00-ն։
Հիշեցնենք՝ Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։