«Հիմա ոչ թե ցուրտ է, այլ անոմալ տաք». Սուրենյանը՝ մառախուղի, ձյան բացակայության մասին
![]() 230 Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 21:06 ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասում է, որ այս պահին ՀՀ-ում դեռ ձմեռային ջերմային ֆոն չկա: Նրա խոսքով՝ այն ջերմային ֆոնը, որ հիմա առկա է հանրապետության տարածքում և մայրաքաղաք Երևանում, բնորոշ է նոյեմբերի երկրորդ տասնօրյակի ջերմային ֆոնին: «Ինչ ձմռան մասին է խոսքը, երբ լեռնային շրջաններում, ինչպիսին են Շիրակի և Գեղարքունիքի մարզերը, ձնածածկույթ չկա: Էլ չեմ խոսում Արարատյան դաշտի մասին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է նա: Առհասարակ վերջին հինգ տարիներին նկատվում է ձմռան տաքացումներ, ասում է նա. «Վերջին ցուրտ ձմեռը եղել է 2017 թվականին, որից հետո մենք, կարելի է ասել, նորմալ ձմեռ չենք ունեցել»: Իսկ թե ի՞նչ հետևանքներ կարող ենք ունենալ ձմռանը ջերմային ֆոնի տաքացումների պատճառով, վերջինս նշում է՝ առաջինը դրանից խոցվում են մեր ջրային ռեսուրսները, քանի որ լեռնային շրջաններում բավարար ձյուն չի կուտակվում, և գետերի գարնանային վարարումների ժամանակ վարարումները սակավ են լինում. «Երկրորդը, խոցելի է դառնում գյուղատնտեսությունը: Երբ աշնանացանի ժամանակ բավարար քանակությամբ կամ ընդհանրապես ձնածածկ չէ, և բաց երկնքի տակ առկա է լինում ցածր ջերմաստիճան, վնասվում է աշնանացանը, սակայն նման վտանգ չունենք: Լեռնային շրջաններում գիշերային ժամերի -10 աստիճանից ցածր ցուցանիշ չունենք, իսկ աշնանացանը սկսում է վնասվել - 15 և ավելի աստիճանի դեպքում: Առաջիկայում նման ցուցանիշ չունենք»: Երևանում և ՀՀ ամբողջ տարածքում առաջիկա հինգ օրերին ձյան տեղումներ չեն սպասվում, փաստում է Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ Երևանում մառախուղը պահպանվելու է: «Մինչև ամսի 25-ը որոշակի թուլացման և ակտիվացման փուլերով մառախուղը պահպանվելու է: Ինտենսիվ կլինի գիշերը և առավոտյան, ավելի թույլ կլինի ցերեկը և երեկոյան»,- մանրամասնում է նա: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
