«Եթե Լաչինի միջանցքը չբացեն, դա տանելու է պատերազմի». Սասուն Միքայելյան
![]() 360 Հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ., 00:24 Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է ԵԿՄ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի հետ: -Պարո՛ն Միքայելյան, Արցախում հումանիտար աղետ է: Ադրբեջանը արդեն 10 օր է, ինչ հրաժարվում է բացել ճանապարհը, մարդիկ են այնտեղ շրջափակման մեջ, սնունդն ու մյուս պաշարները սպառվում են: Ինչ կասե՞ք սրա վերաբերյալ, ի՞նչ լուծում եք տեսնում խնդրին։ -Պետք է առաջին հերթին համախմբված լինենք, հնարավոր բոլոր ճանապարհներով օգնենք Արցախի մեր բնակչությանը: Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը ուզում է պատերազմի տանել, մենք պետք է պատրաստվենք: Եթե Լաչինի միջանցքը չբացեն, դա տանելու է պատերազմի, ժողովուրդը հո շրջափակման մեջ չի՞ մնալու: Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահներն են վերահսկում, հիմնականում նրանց գործառույթն է, պետք է թույլ չտան, որ նման սադրանքներ լինեն: Եթե խաղաղապահները չեն խառնվում, թույլ են տալիս, որ նման գործողություններ կատարվի, ես այստեղ միտում եմ տեսնում Ռուսաստանի կողմից: – Ի՞նչ միտում եք տեսնում: – Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց մեր պետական սահմաններին էլ են ոտնձգություններ լինում, իրենք մեր դաշնակիցներն են, պարտավոր են մեզ պաշտպանել, բայց ոչինչ չեն անում: Այսօր Սյունիքի միջանցքի հետ կապված էլ խնդիր կա, որն, իմ կարծիքով, ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն, բայց դա երբեք չպետք է լինի: – Այսինքն, ըստ Ձեզ, Ռուսաստանը և Ադրբեջանը ստիպում են Հայաստանին նոր փաստաթո՞ւղթ ստորագրել: -Ադրբեջանը՝ ռուսների միջոցով: Եթե մի պետության խաղաղապահ զորք է մտցնում մեկ այլ պետություն, ապա այդ տարածքները պետք է վերահսկեն խաղաղապահները, թե չէ ադրբեջանցիներն արդեն որերորդ անգամ է՝ խախտումներ են անում, բայց խաղաղապահները չեն արձագանքում: -Պարո՛ն Միքայելյան, ստացվում է և՛ ՀԱՊԿ-ն է մեղավոր, և՛ ռուս խաղաղապահները, իսկ ՀՀ իշխանությունները՞: Ի վերջո իշխանություններն են պատասխանատու սահմանների անձեռնմխելիության համար։ -Բնականաբար, իշխանություններն էլ են պատասխանատու: Մեր իշխանությունները պետք է դիմեն ամբողջ աշխարհին, դիվանագիտական աշխատանք տանեն, այս քաղաքական խնդիրը ինչ-որ կերպ լուծեն: Չի կարա իշխանություն լինի, որն այս հարցը չուզենա լուծել, բնականաբար, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները շահագրգռված են խնդրին լուծում տալու: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
