«Ոնց որ հուշտ եղած լինեն. ի՞նչ է նշանակում՝ Արցախի համար ակցիաները քաղաքական չեն». Ռուբեն Մելիքյան
![]() 281 Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 23:36 Արցախի ամբողջական շրջափակմամբ պայմանավորված՝ 168.am-ի հրատապ ուղիղ եթերի հերթական հյուրը Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն է: «Լայն խնդիր է, թե ինչպես է արցախյան քաղաքական էլիտան այն մոտեցումը որդեգրել, որ նորմալ են վերաբերվում, աշխատանքային հարաբերություններ են պահպանում ՀՀ իշխող քաղաքական ուժի հետ, որը հերն անիծեց Արցախի՝ սկսած Արայիկ Հարությունյանից: Սա ես չեմ հասկանում, բայց սա ընդունված մոտեցում է: Արտգործնախարար Դավիթ Բաբայանն է նաև հաճախ նման ռևերանսներ անում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը: Ըստ նրա՝ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ամեն դեպքում պետական պաշտոնյա է, և նրա ձեռքերն այնքան էլ ազատ չեն: «Ես վստահ չեմ, որ եթե Արտակ Բեգլարյանի ձեռքերն ազատ լինեին, նա կգնա՞ր Նիկոլ Փաշինյանի նստավայրի դիմաց բողոքելու թե՞ չէ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը: Իրավապաշտպանը նկատում է՝ ՀՀ իշխանությունները դիտավորյալ կերպով անտեսում են Արցախում ստեղծված իրավիճակը: «Բարոյականություն էլ չունեն: Հրապարակում տոնակատարություն է, երաժշտություն է հնչում, երբ Արցախում արդեն մարդ է մահանում փակված ճանապարհի պատճառով: Կարող էին չէ՞ մի քանի օր անջատել երաժշտությունը»,-նշեց Ռուբեն Մելիքյանը: Ինչ նշանակում է Արցախի համար այս օրերին իրականացվող ակցիաների կազմակերպիչների այն խոսույթին, թե ակցիաները ապաքաղաքակամն են, Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ դա գալիս է գիտելիքի պակասից: «Ի՞նչ է նշանակում ակցիաները քաղաքական չեն, եթե մենք գործ ունենք գերքաղաքական պրոցեսի հետ: Ոնց որ հուշտ եղած լինեն «քաղաքականություն» բառից: Լավ չեն պատկերացնում, ցածր քաղաքական գիտակցություն ունեն, ակցիաներն են խառնում իրար»,-ասաց Ռուբեն Վարդանյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
