«Ալիևին հաջողվեց իշխանությունից հեռացնել Նախիջևանի խանին». Վարդան Բալյան
![]() 281 Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 23:24 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Նախիջևանի Իինքնավար Հանրապետության Միլլի մեջլիսի արտահերթ նիստում ընդունվել է Հեյդար Ալիևից հետո ադրբեջանական այդ անկլավի 30-ամյա անփոփոխ ղեկավար Վասիֆ Թալիբովի հրաժարականը; Ժամանակ առ ժամանակ տարբեր առիթներով անդրադարձել եմ Նախիջևանի հետ կապված զարգացումներին, որոնց համատեքստում Թալիբովի իշխանազրկումը միանգամայն կանխատեսելի էր: Կարելի է ասել, որ նախիջևանյան կլանը վերջնականապես զրկվում է Ադրբեջանում իշխանության տրանսֆերի գործընթացին մասնակցության հնարավորությունից: Այդուհանդերձ, խնդիրը ամենևին չի հանգում իշխանական բուրգում վերադասավորումներին, այլ շատ ավելի ընդգրկուն և խոր շերտեր ունի: Ըստ որում, Նախիջևանում և նրա շուրջ դիտարկվող զարգացումները անմիջական կապ ունեն Արցախյան խնդրի, Լաչինի միջանցքի և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցերի հետ: Նախիջևանի ինքնավար հանրապետության դեմոնտաժի, անկլավի կարգազրկման իրավական գործընթացը անկասկած իր արտացոլումը կգտնի ադրբեջանական նոր սահմանադրության կամ գործող սահմանադրության առաջիկա փոփոխություններում: Ալիևին հաջողվեց համեմատաբար հեշտորեն ու դեռևս առանց ցավագար կծկումների իշխանությունից հեռացնել Նախիջևանի խանին, բայց լուրջ հիմքեր կան ենթադրելու կամ կանխատեսելու, որ ինքնավար հանրապետության կարգավիճակի վերացումը ուղեկցվելու է լուրջ ցնցումներով: Հուսով եմ, արդեն բոլորին է հասկանալի, որ սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիան, Լաչինի միջանցքի արգելափակումը և մի շարք այլ գործողություններ, որոնք դեռ պետք է տեղի ունենան կամ ընթացքի մեջ են, մաս են կազմում Ադրբեջանի նախագահի աշխատակազմում ուժային բոլոր կառույցների ներգրավմամբ մշակված ծրագրի: Սոցմեդիա և լրատվական հարթակներում տեղեկատվական-հոգեբանական ուղեկցման օպերացիայի մշտադիտարկման արդյունքներով արդեն իսկ կարելի է արձանագրել, որ որոշակի զարգացումների պարագայում Ադրբեջանը հնարավոր է դիմի ռազմական էսկալացիայի միտված պրովոկատիվ գործողությունների: Լաչինի միջանցքի խնդրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստում այդ երկրի ներկայացուցչի ելույթը ամեն դեպքում տեղավորվում և բխում էր այդ տրամաբանությունից: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
