«Եթե Ռուսաստանն Ադրբեջանի վրա ունենար այն ազդեցությունը, որն ուներ 90-ականներին, կարող էր կես զանգով բացել սահմանը»․ Արգիշտի Կիվիրյան
![]() 221 Հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ., 11:36 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը 168TV-ի եթերում խոսելով Հայաստանը Արցախին կապող ճանապարհի փակման խնդրի լուծման հարցում Ռուսաստանի կողմից գործնական քայլեր չձեռնարկելու մասին՝ ասել է․ «Ռուսաստանը վտանգ է տեսնում այս իշխանությունների հետ ինչ-ինչ օպերացիաներ նախաձեռնելու մեջ․ չէի ցանկանա շատ մանրամասնել, ուղղակի հիշում եք, որ ռուսական տարբեր շրջանակներից հայտնվեց այն կարծիքը, որ բավական էր պատերազմի ժամանակ Հայաստանի հետ Ռուսաստանի ղեկավարներն ինչ-որ բան խոսեին, 5 րոպե հետո դա Բաքվում իմանում էին: Այսինքն՝ դա ուղղակի մեղադրանք էր, որ ի դեմս ՀՀ իշխանությունների՝ ՌԴ-ն տեսնում է ոչ թե Հայաստանը սպասարկող իշխանություն, այլ իր համար անհասկանալի շահեր սպասարկող մի իշխանություն, որն ընդունակ է, ռուսերեն լեզվով ասած, իրեն մշտապես подставка անել: Արդյո՞ք ՀՀ իշխանություններն այն իշխանություններն են, որ եթե իրենք ինչ-որ օպերացիայի մասին տեղեկանան, 5 րոպե հետո, ասենք՝ Բրիտանիայի դեսպանատուն համապատասխան զեկուցագիր չեն գրի»: «Ռուսաստանի՝ Արցախում և Հայաստանում ունեցած ռազմական ներկայությունը շատ չնչին է, ինքն անկարող է որևէ լուրջ դիմադրություն կազմակերպել: Որպեսզի Ռուսաստանը կարողանա Ադրբեջանին առնվազն սպառնալ, ռուս-ադրբեջանական սահմանագծում պետք է կուտակված լինի առնվազն 100-հազարանոց հարվածային կորպուս: Շատերի մոտ այն հեքիաթային վարկածներն են, որ Պուտինը կարող է զանգել Ալիևին՝ մուննաթ գալ, հանդիպումների ժամանակ կարող է չափալախել, եթե չի անում, ուրեմն՝ չի ուզում հայերին օգնած լինի: Սակայն հանուն ինչի՞ ներկայիս Ադրբեջանը պետք է կատարի այս կամ այն պետության կամքը: Եթե Ռուսաստանն Ադրբեջանի վրա ունենար այն ազդեցությունը, որն ուներ 90-ականներին, կարող էր կես զանգով բացել սահմանը, բայց ներկայիս Ադրբեջանը 90-ականների Ադրբեջանը չէ։ Ցանկացած դեպքում, եթե ճանապարհը բացվի, բացելու է Ռուսաստանը»,- շեշտել է Կիվիրյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
