«Անհրաժեշտ է իրանյան հայտարարությունը ենթարկել շատ հանգամանալից ուշադրության». Հակոբ Բադալյան
![]() 272 Շաբաթ, 24 դեկտեմբերի, 2022 թ., 02:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իրանը պաշտոնական մակարդակով հերքում է, որ փակել է Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհը: Դրան զուգահեռ, որոշ շրջանակներ Հայաստանում հավատացնում են, որ Իրանը փակել է այդ ճանապարհը, այն էլ՝ ի պատասխան Լաչինի միջանցքի արգելափակման: Դա էլ անում են «ի պատասխան» քննադատությունների, թե ինչո՞ւ Իրանը մի ձայն չի հանում: Իսկ Իրանն իսկապես չի հանել այն ձայնը, ինչ, օրինակ, շատ այլ երկրներ՝ կոչ չի արել բացել միջանցքը: Բայց, թերևս Իրանից է հնչել առկա իրավիճակի վերաբերյալ ամենից խոսուն ակնարկը: «Մենք ընդգծում ենք կովկասյան տարածաշրջանում ներկայիս աշխարհաքաղաքական գծերի պահպանման անհրաժեշտությունը։ Անվտանգությունը փոխադարձ խնդիր է։ Անվտանգությունն ապահովվում է, երբ ապահովված է յուրաքանչյուր մարդու անվտանգությունը», հայտարարել էր Իրանի արտաքին գործերի նախարարը: Աբդոլահիանի հայտարարությունը, ըստ էության, շատ ավելի նշանակալից է, քան պարզապես միջանցքը բացելու կոչերը: Իրանն էլ այդ շարքում կոչ աներ, թե ոչ, ի՞նչ էր փոխվում դրանից: Գործնականում ոչինչ: Իրանն արտահայտում է գործնականում այն առարկան, որ ընկած է Լաչինի միջանցքի արգելափակման հիմքում՝ աշխարհաքաղաքական գծերի փոփոխություն: Նկատեք, Թեհրանը չի օգտագործում սահման ձևակերպումը, այլ գիծ: Իրանի հայտարարությունն ամենևին պատճառ չէ սակայն ներկայացնել այդ երկիրը որպես փրկիչ, կամ փրկօղակ, թեև հայկական հանրության գերակշռող, կասեի՝ ճնշող մեծամասնության արտաքին քաղաքական և անվտանգային պատկերացումները սահմանափակվում են հենց այս հասկացության ու տրամաբանության շրջանակում: Պարզապես, անհրաժեշտ է թերևս իրանյան հայտարարությունը ենթարկել շատ հանգամանալից ուշադրության, թե այդ ի՞նչ աշխարհաքաղաքական գծի փոփոխություն է, որ Թեհրանը նկատում է Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
