Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Նախկինում այսպիսի հաղորդագրություններում մի նախադասություն կար». Վահե Սարգսյան

«Նախկինում այսպիսի հաղորդագրություններում մի նախադասություն կար». Վահե Սարգսյան
257
Շաբաթ, 24 դեկտեմբերի, 2022 թ., 01:12

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք՝ նախկինում էսպիսի հաղորդագրություններում մի նախադասություն կար՝ «հայկական զինված ուժերը կամ հայկական կողմը պատասխան հարվածով (կամ պատժիչ գործողությամբ) լռեցրել է թշնամուն կամ ճնշել նրա ակտիվությունը»։
Էս մի նախադասությունը մարդկանց համար և՛ անվտանգության երաշխիք էր, և՛ արժանապատվություն, և՛ հպարտություն, և՛ երկրի մարտունակ Զինված ուժերի, իրեն երկիրը պաշտպանող բանակի գոյության ապացույց, և՛... ամեն ինչ էր։
Հիմա չկա էդ մի նախադասությունը և էդ ամեն ինչը։
Եվ որպեսզի կրկին լինի, հայ ժողովրդին թյուրքական ստրկության տանող նիկոլական խունտան պիտի ժամ առաջ հեռանա»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան