Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ադրբեջանը ոչ մի պատճառ չունի Արցախի բլոկադան դադարեցնելու». Արփինե Առուշանյան

«Ադրբեջանը ոչ մի պատճառ չունի Արցախի բլոկադան դադարեցնելու». Արփինե Առուշանյան
377
Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 23:30

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս Արփինե Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն այսօր կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ, արդեն 12-րդ օրն է, Արցախը շրջափակված է։ Ու կրակելու է էնքան ժամանակ, Արցախը մնալու է փակ էնքան, քանի դեռ Նիկոլը վարչապետ է։ Իսկ էս տեմպերով Նիկոլը վարչապետ է ցմահ, որովհետև ոչինչ չի խոչընդոտում իր վարչապետ լինելը։ Իր վարչապետության տարիներին Հայաստանը մետր առ մետր փոքրանալու ա, մենք չենք իմանալու մեր երկրի սահմանները, մայրերը լավագույն դեպքում թաղելու են ամիսներ առաջ զոհված որդիներին, կամ ուղղակի մարմինները չեն գտնելու։ Ադրբեջանն էսօր ոչ մի պատճառ չունի Արցախի բլոկադան դադարեցնելու։ Մարդիկ սովից կմեռնե՞ն, է հա, իրան ինչ, իրան հենց էդ էլ պետք է։ Իսկ էդ ընթացքում մի անգրագետը կհանդիպի մյուս անգրագետներին, մենք էլ ձեռ կառնենք։

Սա իրականությունն ա, որտեղ մենք ապրում ենք ու բողոքում, որ նոր տարուց առաջ ամեն ինչ թանկացել ա»: