«ՀՀ-ում դատական իշխանությունը շարունակվում է զավթվել ՔՊ-ի կողմից». Արծվիկ Մինասյան
![]() 217 Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 12:18 «Ընդամենը տարի ու կես առաջ նախաձեռնվեց մի, այսպես կոչված բարեփոխում, որն այսօր հետադարձ փոփոխություն է կատարում. այդ հարցը վերաբերում է կալանքի դատարանների վերացմանը։ 2021 թվականի փետրվարի 3-ին, երբ որ դուք ընդունում էիք, այսօր ուղիղ հակառակ հիմնավորումներով վերացնում եք այդ դատարանները․ լավ եք անում, որովհետև այն ժամանակ այդ դատարանների ստեղծման նպատակը մեկն էր՝ ծառայեցնել սեփական քաղաքական ուժի դեմ պայքարող անձանց նկատմամբ կալանքի կիրառմանը։ Հիշեցնեմ Ջհանգիրյան օպերացիան․․․ երկրորդը՝ հիշեցնեմ այն բազմաթիվ դատավորների նկատմամբ իրականացված գործողությունները, որոնք կալանքի դատարանի շրջանակներում չէին բավարարում իշխանության ցանկություններին, նրանց նկատմամբ հարուցվում էին քրեական գործեր, նրանց լիազորությունները կասեցվում էին, և հիմա այս փաթեթով նաև խոշորագույն մի չակերտավոր բարեփոխում է բերվում՝ կասեցված դատավորներին ուղարկում են ռեզերվ։ Ավելին՝ անգամ չսպասելով այն, որ այդ դատավորի դատական գործը արդարացման հիմքով կարող է կարճվել, էս մարդուն հանում են դատավորի կարգավիճակից։ Հիմա հարց է առաջանում․ բացի նրանից, որ խախտվում են հիմնարար սկզբունքներ, անմեղության կանխավարկած, օրենքի հետադարձ ուժի կիրառում․․․ արդարադատությունը էս աստիճանի բռնաբարելու ցանկությունը, ձգտումը, կամքը, պահանջը ե՞րբ է ավարտվելու, երբ որ վերջնականապես դատական համակարգը դառնա ՔՊ իշխանության կամակատա՞րը։ Այս՝ դատական բարեփոխումներ կոչվածը ևս մեկ անգամ վերահաստատում է՝ ՀՀ-ում դատական իշխանությունը շարունակում է զավթվել ՔՊ ուժի կողմից»,- այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին» հարցը քննարկելիս՝ ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
