«Նախկին նախագահները միասնական հայտարարություն պետք է անեն». Ստեփան Դանիելյան
![]() 251 Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 18:36 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչ կարող են անել նախկին նախագահները: Կարծում եմ՝ պետք է վերադառնալ ժամանակին Տեր-Պետրոսյանի կողմից արված առաջարկությանը: Նախկին նախագահները միասնական հայտարարություն պետք է անեն, որ այլևս իրենք չեն հավակնում իշխանության ու իրենց ռեսուրսներով, բայց ոչ կադրերով, աջակցեն նոր ֆորմատի ստեղծմանը, որից հետո սկսել ռեալ իշխանափոխության գործընթաց: Պետք է հասկանան, որ իրենք տարանջատող, ոչ թե միավորող գործոններ են և իրենց անցյալի սխալներից մաքրվելու միակ միջոցը դա է: Նոր ֆորմատում իրենք որևէ ազդեցություն ունենալուց պետք է հրաժարվեն: Իշխանափոխության տեխնիկան հարցերը, տակտիկան ու ստրատեգիան, քննարկման թեմաներ են, լուծումներ միշտ է կարելի գտնել: Մեզ համար շատ կարևոր է մոտ կես տարի ժամանակ շահել, մինչև մեծ տարածաշրջանում նոր գործընթացներ սկսվեն ու այս ընթացքում անդառնալի կորուստներից խուսափենք»: Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
