«Սա հնարավորություն է, որ Արցախը պատասխանի այս մեղադրանքներին». Տաթևիկ Հայրապետյան
![]() 339 Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 19:36 Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Ի վերջո, ի՞նչ խոսեցին Լավրովն ու Բայրամովը՝ - Ըստ Լավրովի՝ Արարատ Միրզոյանը հրաժարվել է հանդիպումից, մինչդեռ կարող էր գալ և մանրամասն ներկայացնել իրավիճակը Լաչինի միջանցքում: Լարվրովն առանձնակի սրտնեղել էր, որ Միրզոյանը բարդ պահերին եղել է Պրահայում, Նյու-Յորքում, բայց չի եկել Մոսկվա: - Բայրամովը երկար-բարակ խոսեց հանքի վերաբերյալ ադրբեջանական նարատիվի մասին: Վերջում կրկին հիշեց Ռուբեն Վարդանյանին՝ նշելով, որ որքան շուտ Վարդանյանը դուրս գա Արցախից, այնքան լավ տեղական բնակչության համար: Ի պատասխան՝ Լավրովն ասեց, որ Վարդանյանը որևէ կապ չունի ՌԴ-ի հետ, ավելին՝ Վարդանյանը չունի ՌԴ քաղաքացիություն: Ակնարկում էր, որ ադրբեջանական կողմը դադարեցնի մեղադրել իրենց այս հարցում: - Իհարկե, անդրադարձան Փաշինյանին, ԵԱՀԿ-ից կամ ՄԱԿ-ից այլ միջնորդներ բերելու նրա առաջարկին, որը ծանր են տարել Մոսկվայում: Նշեցին, որ Փաշինյանն առանց որևէ բան նախապես, դիվանագիտորեն քննարկելու, միանգամից պոպուլիստական հայտարարություններով է հանդես գալիս և բարդացնում վիճակը: Լավրովը նաև նեղվել էր իրենց խաղաղապահներին ուղղված քննադատությունից, թեև արձանագրեց, որ խաղաղապահների նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք կա նաև Ադրբեջանում: - Ասուլիսի ամենակարևոր հատվածը դա այն է, որ Լավրովը նշեց, որ հանքի հետ կապված պայմանավորվածությունները խախտել է Ղարաբաղի ղեկավարությունը (руководство Карабаха): Սա հնարավորություն է, որ Արցախը որպես առանձին սուբյեկտ պատասխանի այս մեղադրանքներին: Փաստացի՝ Լավրով-Բայրամով երկկողմ օրակարգը ոչ այլ ինչ էր, քան զրույց ՀՀ-ի ու Արցախի մասին: Իսկ Վարդանյանի հետ կապված ադրբեջանական հիստերիան գնալով մեծ ծավալներ է ստանում»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
