Արցախցի ակտիվիստները ռուս խաղաղապահներից տեղում պահանջել են անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն երթևեկությունը
![]() 480 Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 20:18 «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը և մի խումբ քաղաքացիներ այսօր Ստեփանակերտից երթով շարժվել են դեպի Շուշի: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանակերտ- Շուշի տանող ճանապարհին ռուս խաղաղապահ զորակազմի առաջին անցակետում նրանց չեն թույլատրել առաջ շարժվել՝ պատճառաբանելով, որ ներկայում բանակցությունները շարունակվում են ճանապարհը բացելու համար, իսկ նման նախաձեռնությունը ավելի կսրի իրավիճակը: Ակտիվիստները ներկայացրել են ճանապարհի անհապաղ բացման արցախահայության արդարացի պահանջը, հիմնավորելով, որ, ըստ եռակողմ հայտարարության, Ռուսաստանի Դաշնությունը պարտավորվել է Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով ապահովել անխափան և անվտանգ երթևեկություն Լաչինի միջանցքով։ Երթի մասնակիցները պահանջել են նաև մինչև դեկտեմբերի 24-ը կամ վերականգնել ճանապարհի բնականոն երթևեկությունը, կամ նրանք կվերադառնան ավելի մեծ խմբով, պահանջատեր լինելու ծառացած հումանիտար խնդիրներին։ Ի դեպ, երթին մասնակցում էին նաեւ ճանապարհի փակման հետևանքով ՀՀ-ում մնացած երեխաների ծնողներ, որոնց ռուսական կողմն առաջարկել է միանգամյա ուղեկցությամբ տուն հասցնել երեխաներին, ինչին նրանք չեն համաձայնվել, նշելով, որ իրենք խնդրի լուծմանը համաձայն են միայն երթևեկությունը բոլորի համար վերականգնելու պայմանով։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
