Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ո՞րն է Լավրովի միջնորդությամբ Բաքվի հետ որևէ բան խոսելու ու պայմանավորվելու իմաստը կամ արժեքը». Դ. Իոաննիսյան

«Ո՞րն է Լավրովի միջնորդությամբ Բաքվի հետ որևէ բան խոսելու ու պայմանավորվելու իմաստը կամ արժեքը». Դ. Իոաննիսյան
203
Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 23:54

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառումը․ «Ո՞րն է Լավրովի միջնորդությամբ Բաքվի հետ որևէ բան խոսելու ու պայմանավորվելու իմաստը կամ արժեքը
Քննարկելով այն, որ Միրզոյանը հրաժարվել է հանդիպել Լավրովի ու Բայրամովի հետ, մեծ է գայթակղությունը հիշելու այն բառերը, որոնք Լավրովը գարնանը օգտագործում էր Միրզոյանի հասցեին կամ այն ճնշումը, որը Լավրովը վերջերս փորձել է գործադրել, որ Հայաստանը Լաչինի միջանցքի հարցը չհասցնի ՄԱԿ-ի ԱԽ։
Բայց կա Լավրովի միջնորդությամբ չհանդիպելու ավելի մեծ ու ֆունդամենտալ մի պատճառ. Ի՞նչ արժեք ունի ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն։ Ինչո՞ւ պիտի Հայաստանի ԱԳ նախարարը գնա ռուսների միջնորդությամբ որևէ բան խոսելու, եթե ռուսական կողմը չի ապահովում իր մասնակցությամբ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։
Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ դեռ 2 տարի առաջ պիտի մեր ռազմագերիները հետ եկած լինեին։
Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ պիտի Խծաբերդը, Հին Թաղլարն ու Փառուխը չգրոհվեին։
Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ Լաչինի միջանցքը պիտի անարգել գործեր։
Ո՞րն է ռուսական կողմի միջնորդությամբ նոր խոսակցությունների, քննարկումների և հնարավոր պայմանավորվածությունների իմաստը։
Հետևապես թող ռուսական կողմը որևէ բան անի, որ իր միջնորդությամբ նախկինում արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն և հետո նոր առաջարկի հետագա բանակցությւոններում իր միջնորդության շարունակում»։