Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ամեն անգամ, երբ զիջել ենք ինչ-որ բան, 2-3 անգամ ավելի են ուզել». Արման Թաթոյան

«Ամեն անգամ, երբ զիջել ենք ինչ-որ բան, 2-3 անգամ ավելի են ուզել». Արման Թաթոյան
284
Շաբաթ, 24 դեկտեմբերի, 2022 թ., 13:42

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Արցախի շուրջ տեղի ունեցողն ավելի է ամրապնդում հայ ժողովրդի անբաժանելի մասի՝ Արցախի բնիկ ժողովրդի, մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի հիմքերը:
168.am-ի եթերում խոսել եմ այն մասին, որ Ադրբեջանի ամեն հաջորդ քայլն ուղղված է Արցախի մեր հայրենակիցներին ահաբեկելուն, անորոշություն, անելանելիության զգացում, կյանքի ու անվտանգության իրական սպառնալիքներ ստեղծելուն: Այնպես են հատուկ անում, որ մարդիկ լքեն իրենց բնակավայրերը:
Ամեն անգամ, երբ մենք զիջել ենք ինչ-որ բան, ընկրկել ենք, 2-3 անգամ ավելի են ուզել. նույնը հիմա է լինելու»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան