Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ի՞նչ կարող են անել սփյուռքի հայերը և օտարերկրացի բարեկամները Արցախի համար». Արտակ Բեգլարյան

«Ի՞նչ կարող են անել սփյուռքի հայերը և օտարերկրացի բարեկամները Արցախի համար». Արտակ Բեգլարյան
190
Շաբաթ, 24 դեկտեմբերի, 2022 թ., 19:18

Արցախի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԵՐԸ և ՄԵՐ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ԱՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
1. Բողոքի ակցիաներ անել.
2. Արգելափակել պետական տարբեր ինստիտուտների մուտքերը.
3. Բոյկոտել ադրբեջանական ապրանքներն ու ծառայությունները.
4. Բարձրացնել օտարերկրյա հանրությունների ու լրատվամիջոցների իրազեկվածությունը.
5. Ստիպել պաշտոնյաներին պատժամիջոցներ կիրառել և հայտարարություններ անել Ադրբեջանի դեմ.
6. Բոլոր ուղղություններով կիրառել ոչ սովորական (ստեղծագործական) միջոցներ»:

Աղբյուրը`   Արտակ Բեգլարյան