Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դրանով բուն խնդիրը չի լուծվելու. մնալու է երկու կարևոր հարց». Ռուբեն Մելիքյան

«Դրանով բուն խնդիրը չի լուծվելու. մնալու է երկու կարևոր հարց». Ռուբեն Մելիքյան
306
Շաբաթ, 24 դեկտեմբերի, 2022 թ., 23:42

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը. «Այսօրվա իրադարձությունները հույս են ներշնչում, որ ռուսական կողմին մոտ օրերս վերջապես հաջողվելու է բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը։
Սակայն դրանով բուն խնդիրն, իհարկե, չի լուծվելու։ Մնալու է երկու կարևոր հարց. (1) մեր կողմից ինչ-որ զիջում արվելո՞ւ է, և (2) ինչպե՞ս են կանխվելու հնարավոր նոր սադրանքները։
Մեր արցախցի եղբայրներն ու քույրերը հերթական անգամ մեզ բոլորիս տոկունության դաս են տալիս և սեփական օրինակով ցույց են տալիս, թե ինչպես է պետք դիմագրավել զրկանքներին. այն «իմացյալ» զրկանքներին, որոնց հիմքում անսակարկելի արժեքներն են ու սեփական ինքնության նկատմամբ հարգանքը»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան