Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Թե բա՝ արցախցին спасибо էր ասում. էդ պահին տե՛նց էր պետք, տե՛նց էր անում». Յաշա Սոլոմոնյան

«Թե բա՝ արցախցին спасибо էր ասում. էդ պահին տե՛նց էր պետք, տե՛նց էր անում». Յաշա Սոլոմոնյան
469
Կիրակի, 25 դեկտեմբերի, 2022 թ., 20:42

«Հայկական Ճամփորդական Ակումբի» հիմնադիր Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ու եթե պետք է դրանից երկիրս շահի, ապա спасибо էլ կգոռամ, danke schön էլ, merci էլ, thank you էլ...
Ու հերի՛ք է էդ տխմար «պլաստինկեն» պտտեք, թե բա՝ արցախցին спасибо էր ասում։ Լա՛վ էր անում։ Էդ պահին տե՛նց էր պետք, տե՛նց էր անում։
Ամենակարևորը, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ, որ մենք լինենք միասին՝ միասնական ու իրարով։ Որ թո՛ւյլ չտանք, որ մեզ ՄԵՐ դեմ օգտագործեն։
Ու ցանկացած ոք, ով իրեն թույլ կտա մեր մեջ սեպ խրել, պետք է շան ծեծ տալով՝ իջացնենք բեմից՝ կլինի դա Երևանի, Ստեփանակերտի, Կապանի, թե Գլեյնդեյլի կենտրոնում։
Աղոթքներս, մտքերս, սերս ու ջերմությունս Արցախում եղբայրներիս ու քույրերիս հետ։
Գիտեմ՝ դժվար է, բայց դիմանալու ենք, հաղթահարելու ենք, չենք ընկրկելու, չենք զիջելու։
Մենք ուժեղ ենք ՄԻԱՍԻՆ, մենք ապրում ենք, կանք ու կլինենք միասին ու իրարով»։

Աղբյուրը`   Յաշա Սոլոմոնյան