«Հայաստանը պատկերված է անդամահատված ու բզկտված, ինչի մասին երազում են Բաքվում». իրանագետ
![]() 303 Կիրակի, 25 դեկտեմբերի, 2022 թ., 23:42 Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Արցախի Հանրապետության շրջափակումը Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից մեր դեմ անդադար վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչներից միայն մեկն է։ Այդ սանձարձակ պատերազմում բարբարոսների երազած «վերջնաարդյունքը» պատկերված է այս գրառմանը կցված «քարտեզում», որը Բաքվի բռնապետի քարոզչամեքենան լայնորեն տարածում է սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում։ Այդ «քարտեզում» Հայաստանը պատկերված է անդամահատված ու բզկտված, զուտ որպես հայության գերեզման, ինչի մասին էլ անդադար երազում են Բաքվում։ Արդյոք սա՞ է մեր երազանքն, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանում։ Ո՛չ և յոթնիցս ո՛չ։ Ուստի Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացությունը պետք է հեռացվի մեր տարածաշրջանի առողջ մարմնից, իսկ մենք ուղղակի այլընտրանք չունենք չհաղթելու այս երկարատև հիբրիդային պատերազմում, քանզի չենք կարող դրախտավայր և հզոր հավերժական Հայաստանի մեր սրբազան տեսլականը թաղել թշնամու «նախատեսած» ամոթալի գերեզմանում»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
