«Ադրբեջանական կողմի արձագանքը՝ Ստեփանակերտի ցույցին». Տ. Հայրապետյան
![]() 661 Երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ., 09:12 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Ադրբեջանական կողմի առաջին արձագանքները Ստեփանակերտի ցույցի վերաբերյալ այսպիսիք են. «Ռուբեն Վարդանյանը սպառնացել է, որ եթե ուսուցիչներն ու բժիշկները չգան, նրանց կազատի աշխատանքից։ Նա վախեցրել է ուսանողներին։ Բաժանել է 30-ից 40 դոլար յուրաքանչյուր մասնակցին, անվճար բենզին է բաժանել։ Ղարաբաղի բանակում եղածներին բերել են ցույցի և այլն»։ Հոկտեմբերի 31-ի ցույցի ժամանակ ասում էին, որ Վարդանյանը մարդկանց ՀՀ-ից է բերել, նաև բենզին բաժանել։ Հիմա դա չեն կարող ասել, որովհետև շրջափակել են Արցախը։ Ինչպես հասկանում եմ մոտ 60.000 մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին, ուստի դա ավելի մարդաշատ է եղել, քան հոկտեմբերի հանրահավաքը։ Սա իրապես ուղերձ էր նախևառաջ Ադրբեջանին։ Վստահ եմ դեռ երկար են քննարկելու այս հանրահավաքը»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
