«Տրված է համազգային պայքարի նոր փուլի մեկնարկը». Խոսրով Հարությունյան
![]() 227 Երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ., 14:42 Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը գրում է. «Տրված է համազգային պայքարի նոր փուլի մեկնարկը. Ստեփանակերտում դեկտեմբերրի 25-ի հանրահավաքի կարևորութունը թշնամու սադրանքներին դիմագրավելու արցախցիների անկոտրում կամքի դրսևորումից զատ կայանում էր նրանում, որ ԱՐՑԱԽՑԻՆ ի լուր ողջ հայության հռչակեց ազատագրմանը և պետականությանը տեր կանգնելու իր նվիրական խոստման և անխախտ պարտավորության՝ ԱԶԳԱՅԻՆ ՈՒԽՏԻ մասին: Այդ առումով այդ հայտարարությունն անշուշտ պատմական է: Ավելին, արցախահայության այդ հայտարարությամբ տրվում է ազգային ազատագրական պայքարի նոր փուլի մեկնարկը: Այդ պայքարը մեկնարկում է անհամեմատ բարդ և հայության համար ոչ շահեկան աշխարհաքաղաքական և անվտանգային պայմաններում: Այս իրողությունը պահանջում է հայ ժողովրդի բոլոր հատվածների կարողությունների համախմբում և, որն ավելի կարևոր է, այդ կարողությունների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով գործողությունների համակարգում: Վերջինս իրականացնելու համար անհրաժեշտ է մտածել համազգային համակարգող կենտրոնի կամ մարմնի ձևավորման մասին: Ըստ իս՝ նման մարմնի համար որպես հենք կարող է ծառայել Համահայկական Հիմնադրամը՝ գործադիր մարմնի կազմի որոշակի փոփոխություններով: Հրամայական է նաև Հայաստանի ժողովրդի և սփյուռքի անհետաձգելի և զանգվածային սատարումն ու միացումը Արցախի ազատագրման Ազգային Ուխտին՝ նույնպիսի հուժկու և համախմբված մասնակցությամբ: Արցախահայությանը սատարող արձագանքը պետք է լինի նաև ազգային միասնության և սպառնալիքներին համախմբված (առանց բաժանարար գծերի) դիմագրավելու պատրաստակամության փաստացի դրսևորում: Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի. - Արցախը հայության սրբավայրն է և այցելությունն Արցախ յուրաքանչյուրի հայի համար պետք է ընկալվի որպես ուխտագնացություն: - Այս դժվարին պայմաններում Արցախում ապրելը դա պատմանական առաքելություն է: Արցախում ապրող յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ ապրելով և արարելով Արցախում նա իրականացնում է ապագա բոլոր ժամանակներում ողջ հայության լինելիության ապահովման իր պատմական առաքելությունը»: Աղբյուրը` Խոսրով Հարությունյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
