Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար դադարեցնել նրա կնոջ լիազորությունները՝ անբարոյականություն է». Վարոսյան

«Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար դադարեցնել նրա կնոջ լիազորությունները՝ անբարոյականություն է». Վարոսյան
300
Երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ., 19:42

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. «Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնելով ԲԴԽ-ն չփաստեց արդարադատության մահը Հայաստանում։ Դա փաստված է արդեն վաղուց։
Բայց Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար, այն էլ շիտակ ու հայրենանվեր գործունեության համար, դադարեցնել նրա կնոջ լիազորությունները, անբարոյականություն է։ Իսկ անբարոյականությունը ցմահ խարան է։
Հ.Գ. Այս խարանի տակ մնացին նաև Աննա Փիլոսյանի կարգապահական վարույթի առիթ ու պատճառ դարձած փաստաբանները, ովքեր Ռուբեն Մելիքյանի արդար գնահատականին ուղիղ պատասխանել անկարող, ընտրեցին նրա ընտանիքին խփելու տարբերակը։
Շնորհավորում եմ Աննա Փիլոսյանին։ Աստված բոլորիս մեր սրտով տա»։

Աղբյուրը`   Երվանդ Վարոսյան