«Ընտրվել է Հայաստանը, հայ ժողովրդին ստորացնելու ամենաստոր տարբերակը». Թաթուլ Հակոբյան
353
Երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ., 18:24
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտրվել է Հայաստանը, հայ ժողովրդին ստորացնելու ամենաստոր տարբերակը: Հայաստանը, հայ ժողովուրդն ապրում են Լենին-Աթաթուրք նոր բաժանումը՝ իր զավակների արյամբ վճարելով երկու, կներեք՝ այս դեպքում՝ երեք դաշնակիցների՝ Մոսկվա-Անկարա-Բաքու միասնական շահերի ու պայմանավորվածությունների պատճառով: Մեր կոպտագույն, ոճրագործ սխալների մասին ես չեմ մոռանալու երբեք և գրելու եմ ամեն Աստուծո օր, բայց նաև պետք է գրեմ այն, ինչ բաց գաղտնիք է՝ միջանցք փակելով և հուսահատության ու սովի մատնելով Արցախի մեր ժողովրդին, ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմը մեղքի սլաքն ուղղում է դեպի Հայաստանը: Միջանցք չե՞ք տալիս, ուրեմն կփակենք Արցախ-Հայաստան միջանցքը և ստիպված կլինեք միջանցք տալ Սյունիքում Ռուսաստանին, որով անարգել կանցնեն ռուս-թուրք-ադրբեջանական բեռները: Այսպես, Մայր Հայաստանի դեմ կասկածամտություն ու անվստահություն է սերմանվում Արցախի մեր արյունակիցների մոտ: Պարզ է, որ Արցախի մեր ժողովրդի, պարզ ժողովրդի մեծ մասը հասկանում է աշխարքաղաքական այս անբարոյականության գործարկումը՝ ընդդեմ Մայր Հայաստանի: Սրա հետ մեկտեղ արվում ենք հետևյալ քայլերը՝ ա/ ձևավորվում է նոր Հայհեղկում, բ/ ռուսական ազդեցության տակ գտնվող նախկին գործիչներ, դիվանագետներ, կուսակցությունները ԶՐՈ քննադատութուն են հչեցնում Ռուսաստանի հասցեին և արդարացնում ՌԴ նախագահ Պուտինին (դե Պուտինն ինչ անի, Նիկոլն է բանավոր միջանցք խոստացել), գ/ Սփյուռքում որևէ դեսպանություն չի շրջափակվում՝ ի պատասան 120 հազար արցախահայության շաբաթներ շարունակվող շրջափակման: դ/ Արցախի ներքաղաքական, ավելի ճիշտ՝ իշխանական կյանքում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ավելի են թուլացնում Հայաստանը, որտեղ ակնհայտ գործարկվում են ռուսական գործիքներ ու ակնհայտ է դառնում ռուսական թաքնված, եթե կուզեք՝ անթաքույց ձեռքը: Եթե այս ընթացքը շարունակվի, ես չեմ բացառում, որ կհասունանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և Հայաստանում նոր իշխանության ձևավորումը 2023-ին: Այստեղ կարևորը ոչ թե Նիկոլի հեռացումն է՝ լինի հեղաշրջման կամ Հայաստանից միջանցք կամ կտոր կորզելու սպառնալիքի տակ, այլ ներքո այս կետերը. ա/մարդկային կյանքերն են կարմիր գծերը, մեր զինվորների կյանքն է կարմիր գիծը, բ/Հայաստանի տարածքային ամբողջականությունն է կարմիր գիծը և ինքնիշխանությունը (կամ այն, ինչ մնացել է դրանից)»: