Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մտքներով չի՞ անցել, որ Պուտինին որպես բացարձակ չարիք՝ Մատանիների տիրակալ Սաուրոն, են ներկայացնում». Մհեր Հակոբյան

«Մտքներով չի՞ անցել, որ Պուտինին որպես բացարձակ չարիք՝ Մատանիների տիրակալ Սաուրոն, են ներկայացնում». Մհեր Հակոբյան
288
Երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ., 22:00

Արևմտյան աշխարհը քարոզչական մակարդակում ներկայիս Ռուսաստանը հաճախ կոչում է ՄՈՐԴՈՐ, որի տիրակալը բացարձակ չարիքի մարմնացում ՍԱՈՒՐՈՆՆ Է, իսկ բանակի զինվորներն էլ անվանվում են ՕՐՔԵՐ: Կերպարները Թոլքիենի հայտնի միկրոաշխարհից են…
Սա արտաքին հայացքից պարզունակ և աննկատ, սակայն կարևորագույն ու մեծ արդյունավետություն ունեցող քարոզչական մի հնարք է, որը շահագործում է բացասական այն կերպարները, որոնք Թոլքիենի ստեղծագործությունն էկրանավորած Պիտեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» տաղանդավոր ֆիլմաշարի միջոցով ստեղծվեց արևմտյան հասարակության շարքային, միջին վիճակագրական անդամի մոտ:
Եվ ահա այս ֆոնին ինձ անչափ հետաքրքիր է, թե այդ ո՞ր «տաղանդն» է Պուտինին խորհուրդ տվել… ԱՊՀ 9 ղեկավարներին 9 մատանիներ նվիրել: Լավ, թեկուզ տարրական մակարդակում, մի՞թե որևէ մեկի մտքով չի անցել, որ հասարակական լայն ընկալման մեջ այդ հենց գլխավոր մատանին կրող Սաուրոնն էր 9 հատ մատանիներ նվիրում իր… Մատանու Ուրվականներին՝ հանրահայտ նազգուլներին կամ Սև հեծյալներին, մի՞թե չեն մտածել, որ հերթական և մի ավելորդ անգամ Պուտինին որպես բացարձակ չարիք՝ Մատանիների տիրակալ Սաուրոն, են ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ»