Ինտրիգներ, դավադրություններ. ինչ մեթոդների է դիմում Փաշինյանը․ «Հրապարակ»
![]() 245 Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 10:00 «Հրապարակ» թերթը գրում է. ««Բաժանիր, որ տիրես» սկզբունքն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա լայնորեն կիրառվում է Փաշինյանի կողմից, նաև՝ ինքնուրույն մարդկանց, սեփական կարծիք ունեցողներին ոչնչացնելու, չեզոքացնելու ձգտումն է առկա։ Սակայն Փաշինյանը որոշ նորամուծություններ էլ է ներդրել։ Պատմում են, որ նա իր մոտ է կանչում իքս կուսակցին և ասում, թե իգրեկն իր մասին վատ բաներ է պատմել։ Արդյունքում իքսն ու իգրեկը հավերժ թշնամանում են, սկսում հաշիվներ մաքրել, չվստահել միմյանց ու իրար տակ փորել։ Երբեմն կրքերն այնքան են թեժանում, որ նույն թիմում գտնվող մարդիկ իրար անգամ չեն բարևում։ Ուրիշ մեթոդներ էլ ունի Փաշինյանը՝ նա որևէ արտաքին կենտրոնի համակրանքը վայելող իր կուսակցին դրդում է այդ նույն կենտրոնի դեմ հրապարակային հայտարարություններ անել, որ հանկարծ սեպարատ խաղերի մեջ չմտնի դրսի աշխարհի հետ։ Պարզ ասած՝ ժամանակին ինքն էր Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում խառնակչության մեջ և իր թերթում «Մեծ խառնակչություն» վերնագրով հոդվածաշար էր հրապարակում, պարզվեց՝ այս հարցում էլ է գերազանցում նրան»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
