«Մեզ մնում է ինքնակազմակերպումը, պետությունից հույս չունեմ»․ Բագրատ սրբազան
![]() 218 Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 10:42 «Աղոթքներս Արցախում ապրող մեր եղբայրների և քույրերի հետ են. այն մարդկանց, որոնք այսօր մեր փոխարեն կրում են ու վերակերտում հայի պատիվն ու արժանապատվությունը, որովհետև այս շրջափակումը միայն Արցախի շուրջ չէ, դա բոլորիս է վերաբերում. բոլոր նրանց, ովքեր ունեն ինքնություն, արժանապատվություն, կարճ ասեմ՝ Հայաստանն ու հայությունն է շրջափակված արդեն 16 օր»,- խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին այս մասին 168 TV-ի եթերում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ «Ապրում ենք անբարոյականության շքերթի մեջ. այս վիճակի միակ և բացարձակ պատասխանատուն այսօրվա կառավարիչն է ու կառավարողները։ Ես հիմա տեսնում եմ ինքնության մոլորության մեջ գտնվող մի ժողովուրդ, որի մեջ ներարկել են անզորության զգացում, բայց այստեղ ուզում եմ հարց տալ՝ մենք միթե՞ այդ վախկոտ, թույլ, հպատակ, ստորացած մարդիկ ենք։ Մեզ մնում է այլևս ինքնակազմակերպումը, պետությունից հույս չունեմ։ Ասել եմ ու նորից կրկնեմ՝ Արցախից հրաժարվողն ուրացող է. ուրացող է իր նախնիների գերեզմաններով ու գալիք սերնդով»,- շարունակելով իր խոսքը շեշտել է Բագրատ սրբազանը։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
