«Արմեն Գրիգորյանն Ադրբեջանի՞, թե՞ ՀՀ քաղաքացի է․ Արցախից հրաժարվել, ասում է՝ ռուսների հարցն է»․ Կարեն Քոչարյան
![]() 287 Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 15:42 Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը 24TV-ի եթերում անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ռուսական կողմի՝ միջանցք կորզելու նպատակով ճնշումների և Հայաստանին Միութենական պետություն մտցնելու վերաբերյալ հայտարարություններին, նշել է․ «Արմեն Գրիգորյանն Ադրբեջանի՞, թե՞ ՀՀ քաղաքացի է․ Արցախից հրաժարվել, ասում է՝ ռուսների հարցն է։ ՀՀ իշխանությունն Ադրբեջանի փոխարեն Ռուսաստանի դեմ է պայքարում, նրանք չեն հասկանում, որ մենք չենք կարող Ուկրաինա դառնալ։ Նույնիսկ ամենաթույլ Ռուսաստանի հետ չի կարելի թշնամանալ, նույնն է, թե գլուխդ խփես պատին, այն դեպքում, երբ կարող ես շրջանցել։ Բայց, քանի որ չեմ հավատում ո՛չ ռուսական իշխանություններին, ո՛չ առավել ևս հայկական իշխանություններին, չեմ կարող մեկնաբանել, որովհետև չգիտեմ՝ ով ինչքա՞ն է խաբում»։ ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության թեման շարունակելով՝ Քոչարյանն ընդգծեց. «Պետք էր տաղանդ ունենալ, որպեսզի գալ իշխանության մոտ 90 տոկոս լեգիտիմություն ունենալով (նման լեգիտիմություն, ես կարծում եմ, վաղուց որևէ իշխանություն որևէ երկրում չէր ունեցել) և կորցնել ու մսխել ամեն ինչ ընդամենը մի քանի տարում»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
