«Նիկո՛լ, էս ի՞նչ ես անում․ Ռուսաստանին ու Իրանին եք թշնամի դարձնո՞ւմ»․ Հրանտ Բագրատյան
![]() 260 Հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ., 12:24 ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 168 TV-ի եթերում կարծիք է հայտնել, որ Լաչինի միջանցքը փակել է Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ միասին․ «Կան դավաճանական թղթեր, որոնք ստորագրվել են, հիմա Փաշինյանը հասկանում է՝ եթե կատարի, ժողովուրդը բունտ կանի, Ադրբեջանն էլ, որպես դրան օգնություն, փակել է Լաչինի միջանցքը։ Եթե Ադրբեջանի պահանջները կատարվեն, Հայաստանից կմնա 14-15 000 քմ տարածք։ Մեզ մնում է վերակազմավորել հայկական բանակը, որը կկռվի և մի այլ տեղ ճանապարհ կբացի դեպի Արցախ»։ Նախկին վարչապետի համոզմամբ՝ Ռուսաստանի շահերը հիմնականում չեն բախվում ՀՀ-ի շահերին, սակայն Փաշինյանը «խաղեր է տալիս» Արևմուտքի հետ, Պուտինն էլ ասում է՝ «արա՛, էս ի՞նչ ես անում, ես քեզ փրկել եմ»։ «Նիկո՛լ Փաշինյան, էս ի՞նչ ես անում, սաղ պրեսսան լցրել ես հակառուսականությամբ։ Դրանից հետո էլ արտախորհրդարանական ուժերի հետ ես հանդիպում, էլի հակառուսներ։ Նիկոլ, սա՞ է քո արտաքին քաղաքականությունը․ Ադրբեջանը, Թուրքիան՝ թշնամի, հիմա էլ Ռուսաստանին ու Իրանին եք թշնամի դարձնո՞ւմ»,- ավելացրել է Բագրատյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
