Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախն այսօրվա իր գոյությամբ պայքարում է նախ և առաջ հանուն Հայաստանի». Արտակ Զաքարյան

«Արցախն այսօրվա իր գոյությամբ պայքարում է նախ և առաջ հանուն Հայաստանի». Արտակ Զաքարյան
186
Ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2022 թ., 02:12

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Վերջին 30 տարում, 1991թ-ից սկսած, մեր հայրենիքի կարևորագույն հատվածը՝ Արցախն, ապահովել է Հայաստանի Հանրապետության գոյության, նրա անվտանգության և հայ ժողովրդի միջազգային հեղինակության հիմքերը:
Բացարձակ ճշմարտություն է Լեոնիդ Ազ***յանի այն թեզը, որ ով կորցնի Արցախը՝ կկործանվի: Ազերիները շատ լավ հասկանում են, որ եթե օկուպացնեն Արցախը, ապա Հայաստանն արանքից հանելն ու որպես պետություն վերացնելը շատ կարճ ժամանակի հարց է: Իսկ եթե ազերիները կորցնեն Արցախը, ապա Ադրբեջանի արհեստական պետությունը, նավթի ավարտից հետո, որևէ արժեք չի ունենալու և կործանվելու է:
Անկախ նրանից, գիտակցում ենք մենք, թե ոչ՝ Արցախն այսօրվա իր գոյությամբ (նաև շրջափակման մեջ) կամա թե ակամա, ապրում և պայքարում է նախ և առաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան