Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Գագիկ Սուրենյանը հայտնել է՝ ի՞նչ եղանակ է սպասվում հունվարին

Գագիկ Սուրենյանը հայտնել է՝ ի՞նչ եղանակ է սպասվում հունվարին
239
Հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ., 16:00

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին՝ մինչև հունվարի 5-ը, առկա անտիցիկլոնն իր ազդեցությունը պահպանելու է, ինչը բոլոր մարզերում ապահովելու է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ: «Հունվարի 1-ից սպասվում է արևադարձային տաք հոսանքների բուռն ներհոսք: Դրան չեն արձագանքի Երևանը և Արարատյան դաշտը, որովհետև այդ հատվածներում ունենք սառը օդի լճացում, որն արգելափակելու է այդ տաք օդային հոսանքների ներթափանցումը»,- ասել է Սուրենյանը՝ հավելելով, որ Հանրապետության մյուս շրջաններում օդի ջերմաստիճանը հունվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում զգալի բարձրանալու է:

Հունվարին Հանրապետությունում կանխատեսվում է տաք եղանակ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով: Տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս: