Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Երևանում փոշու, ազոտի, ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու, ազոտի, ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
266
Հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ., 18:54

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ դեկտեմբերի 22-28-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում և Նոր Նորքում՝ դեկտեմբերի 24-ին և 28-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Արաբկիրում դեկտեմբերի 22-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 23-ին և 25-ին։