«Զինծառայողների մարմինները դուրս բերել չի հաջողվում ադրբեջանական կողմի խոչընդոտների պատճառով»․ Թաթոյան

Այսօր այցելել ենք Գեղարքունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզեր՝ Ադրբեջանի սանձազերծած 2022թ. սեպտեմբերի 13-14-ի, 2020թ. 44-օրյա պատերազմների ընթացքում զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, այդ թվում՝ զոհված կին զինծառայողի ընտանիքին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:
«Եղել ենք Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Արեգունի, Փոքր Մասրիկ, Արփունք գյուղերում, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Բազմաղբյուր, Սասունիկ, Գիտավան բնակավայրերում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, քննարկել ենք մարդկանց խնդիրները, որոնք էլ ավելի են խորացել պատերազմի հետևանքով։
Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով կան ՀՀ զոհված զինծառայողների մարմիններ, որոնք ՀՀ ինքնիշխան տարածքի այն հատվածներում են, որտեղ նեխուժել են ադրբեջանական զինված ուժերը և գտնվում են նրանց վերահսկողության ներքո: Զինծառայողների մարմինները դուրս բերել չի հաջողվում ադրբեջանական կողմի խոչընդոտների պատճառով։ Այս հանգամանքը, բնականաբար, ավելի մեծ ցավ ու տառապանք է պատճառում ընտանիքներին։ Սա ադրբեջանական իշխանությունները հատուկ են անում և դա կազմում է տարիների հայատյաց քաղաքականության մասը, որ կիրառում են բոլոր ոլորտներում:
Տեղում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման կամ դրանց նպաստելու ուղղությամբ հիմնադրամը քայլեր կձեռնարկի, ըստ անհրաժեշտության տրվել են իրավաբանական խորհրդատվություն և ուղղորդումներ»,-գրել է նա։

«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
5702:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8000:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
9200:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
84Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
199Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
90Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
91Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
82Երեկ, 22:36